Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.05.2016 | 00:02

Հույսդ մի՛ դիր անարդար գանձերի վրա, որովհետև դրանք քեզ չեն օգնի բարկության օրը։ Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ՝ համբերո՛ղ։ Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ, քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։ Փառքն ու անարգանքը խոսքի մեջ են, և մարդու կործանումը՝ իր լեզվի վրա։


Սիրաքի իմաստություն 5. 9-15

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ